Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.06.2019 | 00:05

Այդպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ. մի քաղաքի բնակիչները պիտի հավաքվեն այլ քաղաքի բնակիչների մոտ և ասեն. «Գնանք աղոթենք Տիրոջ առաջ և խնդրենք Ամենակալ Աստծուն»։ Եվ այն ժամանակ ամեն մեկը պիտի ասի. «Ես էլ եմ գալիս»։ Շատ ժողովուրդներ պիտի գան Երուսաղեմ` Ամենակալ Տիրոջը խնդրելու, որ իրենց հաշտեցնի Տիրոջ հետ»։


Զաքարիայի մարգարեությունը 8. 20-22

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ